Ննջեցյալների հիշատակության պատարագ Ս․ Գայանե վանքում

16.08.2022

Վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը մատուցվեց մեռելոց պատարագ։ Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականները աղոթք բարձրացրին նաև օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթունի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։