Նարեկ Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ցուցադրվում է

05.12.2023

Դեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում: