Նախատոնակ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի

05.12.2022

Հայ եկեղեցին Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 3-ին: Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց նախատոնակ, դուրս բերվեցին Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։