Նաիրի Զարյանի անվան դպրոցում կատարվել է տնօրհնեքի կարգ

12.02.2024

ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայագույն վարդապետ Բաղումյանը Նաիրի Զարյանի անվան 130-րդ դպրոցում տնօրհնեքի կարգ է կատարել։ Օրհնված ջուրը հայր Զաքարիան ցողել է դասասենյակներում, աշակերտներին հորդորել է սիրել գիրքը, ունենալ հստակ նպատակներ, բացահայտել իրենց ուժեղ կողմերը և կարևորել հայ առաքելական եկեղեցին: Հայր սուրբը մինչև այդ ներկայացրել է տնօրհնեքի ձևավորումը, կարգն ու կարևորությունը։