Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ

25.04.2023

Ապրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով: