Մոշաղբյուրի Սբ. Կարապետ վանքը սեփական մեղրը կունենա

29.06.2021

Վարդան Միքայելյանը Արցախի Քաշաթաղի շրջանից է Հայաստան տեղափոխվել: Արցախում մեծ տնտեսություն է ունեցել, լավ գիտի մեղվի լեզուն: Մասյացոտնի թեմի Սբ. Կարապետ վանքում մեղրի արտադրության և մեղվապահության խնամքը նրան է հանձնված: