Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը կիրակի տարվել է Հովանավանք

25.04.2024

Կարմիր կիրակին Խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին: Այդ օրը, ավանդույթի համաձայն, Հովհաննավանք է տարվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը, որն ամբողջ օրը մնում է եկեղեցում։ Մարդիկ տարբեր վայրերից գալիս են մասնակցելու Պատարագին և հաղորդակից դառնալու Ավետարանից բխող զորությանը։