Մյուռոնօրհնության աղոթքներ. Որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի

19.09.2023

Քրիստոս Աստված մեր, որ անուշ բույր ես Քեզ հավատացողների և Քո սիրով կապվածների սրտերում, Քո մարդասիրությամբ դարձրու մեզ Քեզ օթևաններ և բնակարաններ, և արժանի դարձրու մեզ բոլոր զգայարաններով և ամբողջ հոգով աշխատել Քո համար մեր կյանքի բոլոր օրերին՝ հավիտյան: Տե՛ր, լցրու մեզ Քո աստվածային պարգևների անուշահոտությամբ, և հեղիր մեր մեջ Քո Սուրբ Հոգու շնորհները, և մեզ հաղորդ դարձրու Քո Աթոռի փառքի ուրախության, և կանգնեցրու մեզ Քո առջև մաքուր և անբիծ, զարդարված սուրբ գործերով, որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի: