Մյուռոնօրհնության աղոթքներ Ով օծվի սրանով՝ երկյուղած լինի Աստծո նկատմամբ և աներկյուղ՝ հակառակորդի

12.09.2023

Տե՛ր Աստված, որ մեծ և սքանչելի ես Քո փառքի մեջ, որ պարգևեցիր կյանքի նորոգություն մեղքերի մեջ հնացածներին։ Դո՛ւ ես որ լուսավորում ես կույրերին, իմաստնացնում հիմարներին, կանգնեցնում ընկածներին: Արդ, Ամենասուրբ Հոգուդ զորությամբ, թո՛ղ այս յուղը լինի ցնծության յուղ, լուսավոր զգեստ, թագավորական օծում, հոգիների և մարմինների սրբություն. հոգևոր շնորհներ, կյանքի պահապան, արադարության կնիք, հավատքի զենք` ընդդեմ բանսարկուի բոլոր գործերի, որպեսզի ով օծվի սրանով՝ երկյուղած լինի Աստծո նկատմամբ և աներկյուղ՝ հակառակորդի: