Մյուռոնօրհնության աղոթքներ Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի

07.09.2023

Տեր Աստված, որ տվողն ես բոլոր բարիքների, գթա մեզ՝ անարժաններիս, և Քո ժողովրդին՝ Քո մեծ անվան համար, որով մենք կոչվեցինք. ընդունի՛ր այս խունկը որպես անուշահոտություն՝ քաղցրությամբ բուրելու Քո թագավորության առաջ, և հեղիր մեր մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝ այս մեծ պաշտամունքը կատարելու համար, որ քահանայագործում ենք Քո սուրբ առաքյալների հրամանով։ Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի, և պարտապան չլինենք Քո ահավոր դատաստանի ժամանակ, այլ այս մեծ և պատվական խորհուրդը թող լինի մեր մեղքերին քավություն և թողություն։