Մյուռոնօրհնության աղոթքներ Ամբողջ Քո ժողովրդին ամրացրո՛ւ

12.09.2023

Շնորհի՛ր մեղավորներիս, որ այս լուսանյութ ձեթը լինի աներևույթ վերքերի բժշկության առիթ. կաթեցրո՛ւ վիշապի թույնից մահացու խոցերի վրա օրհնության այս յուղի փրկարար կաթիլը։ Արա՛ սրանով ողորմություն, տո՛ւր և քավություն, պարգևի՛ր բժշկություն, հագցրու շնորհ, առատաձեռնիր երանություն: Եվ արդ, առ Քեզ միայն, խնամակալ Տե՛ր, բարձրացնում եմ վերստին սրտիս ձեռքերը՝ լեզվիս հեծությամբ և շուրթերիս ձայնարկությամբ. Տե՛ր, լսիր, ողորմությամբ պաղատանքներով Քեզ դիմողիս: Պահի՛ր սրանով այժմ աստվածընկալ Քո բեմի առջև Քեզ երկրպագելու եկածներիս, շնորհելով բոլորին մեղքերի թողություն, և այս օծությամբ Քեզ հաղորդ ամբողջ Քո ժողովրդին ամրացրո՛ւ: