Միասնական աղոթք՝ նվիրված ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմավորման 25-ամյակին

12.12.2022

Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորականները և բանակում ծառայություն իրականացնող հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին հայոց բանակի անսասանության, անմահացած մարտիկների և գալիք հաղթանակների համար: Այս հանդիպման առիթը ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության կազմավորման 25-ամյա հոբելյանն էր։