Մեծ պահք. Անառակի կիրակի

07.03.2023

Հայ Առաքելական Եկեղեցին Մեծ պահքի 3-րդ շաբաթում է: Կիրակնօրյա պատարագին Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագի ընթացքում Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի առիթով հրապարակվեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը: