Մասյացոտնի թեմում սոցաջակցության ծրագիր են իրականացնում Մայր Աթոռն ու «Իզմիրլյան» հիմնադրամը

27.04.2021

Մասյացոտնի թեմում բնակվող Արցախից տեղահանված, զավակ ու ամուսին կորցրած, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով տուժած ընտանիքներին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը և «Իզմիրլյան» հիմնադրամը պարենային աջակցություն են տրամադրում: