Մասյացոտնի թեմի Հովտաշեն համայնքում եկեղեցի է կառուցվում

15.09.2021

2012թ.-ից սկսված շինարարական աշխատանքներն ընդմիջումներով են ընթանում: Թեև Հովտաշենը համեստ հնարավորություններով, 1200 բնակչությամբ փոքրիկ գյուղ է, եկեղեցին ողջ համայնքի հանգանակությամբ է կառուցվում: Տուֆաշեն բազիլիկ եկեղեցին սուրբ Բարդուղիմեոսի անունով է կոչվելու: