Մայր Տաճարում սկսվել են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները

25.05.2021

Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նորոգման աշխատանքների ընթացքում որմնանկարների շուրջ 25 տոկոսը հանվել է՝ վերականգնման կարիք է ունեցել կամ բուն որմնանկարը, կամ՝ տաճարի այն հատվածը, որտեղ այն եղել է: Այժմ ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները: