Մայր Աթոռում վառվեց Տյառնընդառաջի խարույկը

13.02.2022

Տյառնընդառաջը Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու հիշատակությունն է: Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց նախատոնակ: Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը տաճարից բերված կրակով վառեց Տյառնընդառաջի խարույկը: