Մայր Աթոռի թանգարաններում պահվող կտավները վերականգնվում են

30.08.2021

Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռի թանգարաններում պահվող կտավներն ու տարբեր տեքստիլ առարկաները պարբերաբար ռեստավրացվում են: Կտավների նորոգմամբ զբաղվում է Տ․ Սևակ քահանա Սարիբեկյանը. տեր հայրը վերականգնողի մասնագիտական կրթություն ստացել է Իտալիայում։