Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը հյուրընկալեց «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթող հայորդիներին

10.08.2021

Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հյուրընկալեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթող հայորդիներին, ովքեր 44-օրյա արցախյան պատերազմի ընթացում և դրանից հետո իրենց աջակցությունն են բերել Արցախին ու Հայաստանին։