Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը 10 տարեկան է

24.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 18-ին գործունեության տասնամյակն է նշում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը: Այն երկրի խոշոր պահոցներից է` այստեղ է պահվում հայագիտական և աստվածաբանական շուրջ 80000 միավոր գրականություն` գրքեր և ձեռագրեր: