Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամները պատվո բարձր շքանշանների են արժանացել

20.11.2023

Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանների արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Աշոտ Ալեքսանյանը, Կորյուն Ղաֆադարյանը և Հրաչ Պողոսյանը: «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ ծառայությունների: