Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և Արցախի մշակութային ժառանգությունը

25.04.2022

Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-քննարկում՝ առանցքում Արցախի հուշարձաններն էին, դրանց պաշտպանությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանության գործում: