Մայիսի 13-ին կնշվի Համբարձման տոնը

11.05.2021

Հինգշաբթի օրը` մայիսի 13-ին, Համբարձման տոնն է, որը Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից 40 օր հետո: Համբարձման տոնին հիշատակվում է նաև Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը: Այդ օրը նաև Արայի լեռան լանջերին գտնվող Ծաղկեվանքի ուխտի օրն է: