Ղազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին

19.03.2024

Մայր Եղիսաբեթի և հոգևորականների գլխավորությամբ միանձնուհիները այցելել են Արագածատոնի թեմի Ղազարավան գյուղում հաստատված արցախցի ընտանիքին։ Նրանք այս գյուղում հաստատված արցախցի ընտանիքներին իրենց խնամքի և ուշադրության կենտրոնում են պահում, օգնում են և աջակցում։ Այցի ընթացքում Տ. Եղիշե քահանա Բարսեղյանը օրհնել է տան անդամներին և աջակցություն հայտնել։