ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագիրը 15 տարվա կենսագրություն ունի

11.05.2021

«Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 15-ամյակը նշելու համար բժիշկներին և առողջապահության ոլորտի կազմակերպիչներին մեկտեղել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդը»: