Հռոմի պապը մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

26.12.2022

«Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»,-ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 18-ին, Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում։