Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Ս Էջմիածին

30.10.2023

Հոկտեմբերի 27-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։ Նախարարն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։ Հայոց հայրապետը շնորհակալություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, հայրենազրկված արցախահայությանը ցուցաբերած աջակցության համար, անդրադարձավ նաև մյուս գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։