Հոգեհանգստյան կարգ Ս. Գայանե վանքում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

13.09.2021

Խաչվերացին հաջորդող երկուշաբթի օրը հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու հանգստության համար:

Ս. Պատարագի ավարտին Մայր Աթոռի միաբաններն այցելեցին միաբանական գերեզմանատուն՝ նորոգ հանգուցյալ հայր Մաղաքիայի շիրմին: Նույն օրը Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում հանուն հայրենիքի նահատակված զինվորների հոգու հանգստության համար աղոթեցին ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ:

Կից տեսանյութեր