Հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

24.01.2023

Հունվարի 22-ին՝ կիրակնօրյա պատարագի ավարտին, աղոթք հնչեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հոգեհանգստյան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։