Հիշատակի արարողություն Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցի կապակցությամբ

04.09.2023

Օգոստոսի 31-ին լրացավ Մայր Աթոռի միաբան, «Սիրո վարդապետ» բնորոշմանն արժանացած Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան երկրորդ տարելիցը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ: