ՀԵՀԵՄ Ատենապետաց հինգերորդ ժողովը քննարկել է առաջիկա ծրագրերը

28.03.2023

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով մարտի 24-ին կայացավ ատենապետների 5-րդ ժողովը՝ առցանց ձևաչափով: Նախագահում էր ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 37 թեմերից շուրջ հինգ տասնյակ երիտասարդներ, հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչ Կ․ Պոլսի հայոց պատրիարքությունից։