Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով

05.09.2023

Սեպտեմբերի 3-ին՝ կիրականօրյա պատարագի ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարավեց Հանրապետական մաղթանք՝ Արցախի անկախության տոնի առթիվ։ Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, արարողությանը մասնակցեց Սբ. Գայանե վանքում: