Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը

23.09.2022

Սեպտեմբերի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը: Սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. փետրվարի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: