Հայոց պետականության վերականգնման տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

06.06.2022

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոնին, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հանրապետական մաղթանքի արարողություն: Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին նաև Սարդարապատի հուշահամալիր։ Տոնի առիթով հրապարակվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։