Հայոց Հովվապետը հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ նշանավորելու Ս. Ներսես Շնորհալու հիշատակը

27.11.2023

Հայոց մեծագործ Կաթողիկոս Ներսես Շնորհալու վախճանման 850-րդ տարելիցի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ տարբեր միջոցառումներով նշանավորելու Սուրբ Ներսես Շնորհալու անմար հիշատակը։ Նոյեմբերի 26-ին, ժամը 17։30-ին, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում «Սուրբ Ներսես Շնորհալու երաժշտական ժառանգությունը» թեմայով բանախոսություն կլինի, կհնչեն հոգևոր երգեր, տաղեր և շարականներ: