Հայոց Հայրապետն ընդունել է «Բառնաբաս» հիմնադրամի տնօրեն հայր Պատրիկ Սուքդեոյին

10.09.2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բառնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հիմնադրամի միջազգային տնօրեն հայր Պատրիկ Սուքդեոն Հայաստան է եկել տիկնոջ և գործընկերների հետ՝ մասնակցելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովին: