Հայոց Հայրապետի օրհնությամբ 44 -օրյա պատերազմի մասնակիցը կմեկնի Կանադա՝ պրոթեզավորման

26.09.2022

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախյան 44 -օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած Արթուր Հովհաննիսյանին: Վեհափառ Տիրոջ օրհնությամբ և Կանադայի հայոց թեմի աջակցությամբ սերժանտը կմեկնի Կանադա`ստանալու անհրաժեշտ բուժում և բարձրակարգ պրոթեզավորում: