Հայոց Հայրապետը սարկավագներին խիզախություն բարեմաղթեց դժվար ծառայության մեջ

27.12.2022

Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության տոնի օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց ինչպես նոր ձեռնադրված, այնպես էլ՝ Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներին: Հայրապետը հորդորեց խիզախ ու աննկուն մնալ դժվար կացության դեմ հանդիման: