Հայոց առաջին հայրապետի մասունքը տարվեց Խոր Վիրապ, նշվեց Ելն ի վիրապ տոնը

23.06.2022

Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հիշատակությունից հետո հայ եկեղեցին նշում է Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ հայոց առաջին հայրապետի մասունքը Մայր Աթոռից տարվում է Խոր Վիրապ վանք: