Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Գյումրու հայորդյաց տուն

23.01.2024

Ձյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող: