Հայորդաց տան սաները մեսրոպյան տառերին նոր շունչ են տվել

19.02.2024

Նկարիչների միությունում բացվել է ՄԱՍԷ և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Արաբկիրի ՀՏ մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսը: Նրանց ներկայացրած աշխատանքների մեծ մասը սյուժետային են, որով ներկայացրել են Հիսուսի երկրային կյանքը: Ցուցահանդեսը հոբելյանական է, որովհետեւ Հայաստանում գործող 8 Հայորդաց տներն այս տարի նշում են գործունեության երրորդ տասնամյանը։