Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը՝ սահմանամերձ գյուղերի դեռահասների համար

08.06.2023

Հունիսի 5-8-ը Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Նավուր, Այգեձոր համայնքների և Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի 25 պատանիներ հյուրընկալվեցին Ծաղկաձորում՝ Կոտայքի թեմի ճամբարում: Խմբային խաղեր, գիտելիքի փոխանցում, հոգեբանական աջակցություն. Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հատուկ ծրագիր է մտածել սահմանամերձ բնակավայրերի դեռահասների համար: