Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սրբոց Վարդանանց տոնը

09.02.2024
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է սրբոց Վարդանանց տոնը։ Այդ առիթով տոնական պատարագներ են մատուցվել եկեղեցիներում: Սրբոց Վարդանանց տոնը հանուն հավատի և հայրենիքի նահատակվածների հիշատակության օրն է: 5-րդ դարի զորավարներին ու զորականներին եկեղեցին սրբացրել է: