Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Տեառնընդառաջի նախատոնակը

15.02.2024

Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին խորհրդանշող Տեառնընդառաջի նախատոնակը Հայ Առաքելական Եկեղեցին նշել է փետրվարի 13-ի երեկոյան։ Հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանքում դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Կատարվել է երեկոյան ժամերգություն, ապա Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Ավելի ուշ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու ջահերից վերցված կրակով վառել է Տեառնդառաջի կրակը: