Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Բուն Բարեկենդանի տոնը

12.02.2024

Բուն Բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ փակվել են խորանների վարագույրները: Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։ Բուն Բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության շրջանը: