Համբարձման տոնի ժողովրդական սովորությունները անցյալում և այսօր

31.05.2022

Ժողովրդական երգուպարով, ծիսական ուտեստներով և ուխտագնացություններով Համբարձման տոնը հնում նշվել է մի քանի օր շարունակ: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ` Երևանի Թումանյանի այգում Համբարձման տոնը նշվեց ծիսատոնական բոլոր ընդունված սովորություններով: