Համբարձման տոնը Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում

31.05.2022

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու տիկնանց միության անդամները և կիրակնօրյա դպրոցի սաները վաղ առավոտից տոնական պատրաստությունների մեջ էին: Մաքրել ու հարդարել էին եկեղեցու բակը, բազմերանգ ծաղկեպսակներ էին հյուսել և կրակին էին դրել Համբարձման տոնի խորհրդանիշ բրնձով կաթնապուրը: