Համաշխարհային հայ աստղերը կոչ են անում աջակցել Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նորոգությանը

12.12.2022

Օրեր առաջ համացանցում մեծ թափ ստացավ ‹‹Մետալ ալքիմիստ›› ոսկերչական նոր բրենդի արշավը, որի շրջանակում աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմել են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել բրենդի հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց սրբավայրերից մեկի՝ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին: