Հաղբատի Սբ․ Նշան եկեղեցու վերականգնված որմնանկարների մասին գիրքը պատրաստ է

31.08.2021

Վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը և որմնանկարներ վերականգնող Քրիստին Լամուրեն լույս են ընծայել «ՀԱՂԲԱՏ, Սբ․ Նշան եկեղեցու 976-991 թթ, Ժ-ԺԳ դարերի որմնանկարների պահպանական վերականգնում» հատորը: