Կոչնակ և աղոթք Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում

25.09.2023

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում զանգերը հնչեցին ոչ ամենօրյա ժամի՝ ինչպես լինում է Պատարագի կամ ժամերգության պարագայում: Արցախի ժողովրդին զորակից լինելու աղոթք է: Հայոց հայրապետի տնօրինությամբ Արցախի ժողովրդին զորակցելու համար այսօրվանից բոլոր եկեղեցիներում հնչում են զանգերը և ամենօրյա աղոթքի կոչում: